Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով
29.01.2013 17:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 28-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Բաղրամյան գյուղի 37-ամյա մի բնակիչ, որը 2012 թ. նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: