Գիշերային հյուրընկալությունը վնաս է տանտիրոջ ծոցագրպանին
31.05.2014 12:20
Գողություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Խորոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. մարտի 23-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում հյուրնկալվելով համագյուղացու տանն ու օգտվելով հյուրասենյակում միայնակ մնալու հանգամանքից` այնտեղ դրված բաճկոնի ծոցագրպանից գողացել է 250.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: