Ծանոթուհուն տուն ճանապարհելիս գողացել է նրա համակարգիչը
Հունիսի 8-ին, ժամը 13.30-ին, 1999 թ. ծնված Սյուզաննա Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի գերեզմանատան մոտից գողացել են իր նոթբուքը և բջջային 2 հեռախոսները` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Վ. Մ.-ն նշված վայրում Սյուզաննա Ա.-ին տուն ճանապարհելիս` գողացել է խոտերի մեջ դրված համակարգիչը և պահել իր մոտ` հետագայում վաճառելու նպատակով:
Նույն օրը, ժամը 17.00-ին, Վ. Մ.-ն ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին` ներկայացնելով համակարգիչը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: