Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Չարենցավանում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Չարենցավան քաղաքի 10-րդ թաղամասի տներից մեկից բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Լյուսյա Պ.-ն, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /Ծեծը/ մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
