Կազանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
22.04.2013 12:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 20-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Սուրեն Պ.-ն, որը հունվարի 4-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության Կազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: