ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

16.04.2019 15:11 Պաշտոնական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բոլոր ծառայողներիդ՝ ջերմորեն շնորհավորելով Ոստիկանության օրվա առթիվ։
Մասնագիտական տոները պատեհ առիթ են հետադարձ հայացք ձգելու գործունեության նախորդ ժամանակաշրջանին, նորոգելու մեր հանձնառությունը ապագա ձեռնարկների բարի ընթացքի համար և տեսնելու ու ծրագրելու առաջընթացի հեռանկարները։
Մեր երկիրն այսօր թևակոխել է բարեփոխումների նոր շրջան, որոնք պիտի պայմանավորեն հետագա զարգացման ուղին՝ ի նպաստ մեր ժողովրդի արժանապատիվ կյանքի, բարօրության և ապահովության։
Ձեռնարկվող փոփոխությունները բարի պտուղներով կարդյունավորվեն մեր հասարակության օրինապահության նախանձախնդրությամբ, մեր հայրենիքի և ազգի հանդեպ սիրո ու ծառայության ոգու դրսևորումով։ Դուք կոչված եք ձեր իսկ օրինակով նպաստելու հասարակության մեջ արդարության և օրինահարգության ամրապնդմանը, անվտանգության ու պաշտպանվածության զգացումի զորացմանը։ Վստահ ենք, մեր ժողովուրդը գիտակցում է ձեր մեծ պատասխանատվությունը և գնահատում է ձեր ծառայությունը և այն արդյունավորելու ձեր ջանքերն ու նվիրվածությունը։
Արդարությունն ու օրինականությունը անբաժան նկարագիրը պիտի լինեն քրիստոնյա մեր ժողովրդի կյանքի, և մեր Եկեղեցին ու հայրենի պետությունը պիտի շարունակեն համատեղ ջանքերը՝ ի նպաստ հոգևոր արժեքներով մեր հասարակության ներքին վերափոխման և մեր կյանքի բարեփոխման։ Այս առումով ցանկանում ենք գնահատանքով անդրադառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Ոստիկանության միջև ձևավորված հանրօգուտ գործակցությանը թե՜ ոստիկանների նոր սերնդի պատրաստության գործում և թե՜ ոստիկանի ամենօրյա ծառայության մեջ։
Մեր հանապազ աղոթքն է, որ Բարձրյալն Աստված զորավիգ լինի ձեզ ամենքիդ՝ արդյունավետությամբ և պատասխանատվության ու գոհունակության աննվազ զգացումով շարունակելու ձեր ծառայությունը մեր ժոովրդին, մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի կերտման սրբազան գործին։
Թող Ամենաողորմ Տերը հովանի ու պահապան լինի ձեզ, զորավիգ լինի ձեր ծառայության մեջ, Իր շնորհներով օրհնի ձեր կյանքը, ձեր ընտանիքները և համայն մեր ազգին։ Ամեն։