Հետախուզվողը Ալավերդիում հայտնաբերվել և տեղափոխվել է կալանավայր
 
                                            Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 13-ին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասում հայտնաբերվել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 35-ամյա Վասիլ Շ.-ն: Նա նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափան միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					