ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալին

Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, դատապարտյալ 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը:
Մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Արաբկիրի բաժինների և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, համագործակցելով ՔԿՀ աշխատակիցների հետ, իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում Հայկ Գալստյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հայկ Գալստյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: