Կալանքից խուսափող դատապարտյալը բերման ենթարկվեց
14.11.2018 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նոյեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, Խորենացու փողոցի թիվ 24/2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գուրգեն Ա.-ին, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ որպես կալանքից խուսափող դատապարտյալ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: