Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք
19.05.2023 11:53
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Դավիթաշենի 3-րդ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 33-ամյա Գևորգ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: