ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Փաստաթղթի կեղծում, թմրամիջոցների իրացում, «Կալաշնիկովի» հայտնաբերում. Քրեական ոստիկանության բացահայտումները

ՔՈ ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ կազմված իրավաբանական նշանակություն ունեցող, իրավունք վերապահող կեղծ լիազորագիր։ Կեղծ լիազորագրով խմբի անդամներից մեկը Կադաստրի կոմիտեի Կենտրոնի սպասարկման գրասենյակից ստացել է անշարժ գույքի հատակագծերի պատճենները։ Այնուհետև նրանք պատրաստվել են նույն կեղծ լիազորագրի օգտագործմամբ, առուվաճառքի եղանակով, հափշտակել անշարժ գույքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել։
Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են խմբի անդամներին։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև կեղծ լիազորագիրը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հաջորդ բացահայտումը թմրամիջոցների իրացման մասին է։ Օպերատիվ տվյալները ստացել են Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Նրանք պարզել են, որ Երևանում բնակվող 40-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում։ Իրավապահները նախ հայտնաբերեցին գնորդին, որի խուզարկությամբ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Հայտնաբերվեց նաև իրացնողը։ Նրա խուզարկությամբ, բացի մեթամֆետամինի նմանվող զանգվածներից, հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Իրավապահները խուզարկեցին նրա փաստացի ժամանակավոր բնակության վայրը։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվեցին շուրջ 30 գրամ մեթամֆետամինի, 30 գրամից ավելի մարիխուանայի, 24 գրամից ավելի հերոինի նմանվող զանգվածներով փաթեթներ, չօգտագործված ներարկիչներ և այլ իրեր։ Իրավապահների տվյալներով՝ 40-ամյա տղամարդու հետ հյուրանոցային համարում ապրող անձինք ևս թմրամիջոցներ են իրացնում։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Անդրադառնանք նաև Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների բացահայտումներից մեկին։ Նրանք Նոր Արեշում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Էրեբունու բաժին են տարել 47-ամյա մի տղամարդու։ Իրավապահները նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Տղամարդը հայտնել է, որ հրազենը հետը բերել էր Արցախից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: