ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կալաշնիկովի» ինքնաձիգների առգրավման ու կամավոր հանձնման դեպքեր ոստիկանության Նոր Նորքի բաժնում

Ապրիլի լույս 30-ի գիշերը Նոր Նորքի քրեական հետախույզները տեղեկություն ստացան, որ Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։ 39-ամյա տղամարդը Շևչենկոյի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Նա քրեական հետախույզներին հայտնեց, որ տան խորդանոցում ինքնաձիգ է պահում։ Ժամը 2-ի սահմաններում էլ հայտնաբերվեց և առգրավվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը՝ 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքը, նախնական տվյալներով, բերվել էր անցած տարի Արցախից։ Ինքնաձիգի առգրավումից ժամեր առաջ էլ՝ ապրիլի 29-ին, Նոր Նորքի բաժնում արձանագրվել էր ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝  բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 5,45 մմ տրամաչափի փամփուշտները բաժին բերած տղամարդը հայտնել էր, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: