Կալուգայի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
13.06.2014 12:52
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բաժանմունք բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1984 թ. ծնված Վիկտորիա Կ.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: