Հետախուզվում էր ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանության կողմից
14.06.2023 12:10
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 13-ին Մասիսի բաժին է ներկայացել 22-ամյա Տիգրան Ա.-ն: Նա մայիսի 10-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: