ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 28-ին, ժամը 18.10-ին, 1984 թ. ծնված Արման Հ.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ 18 Ե»  տիպի 16 տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և 7,62 մմ տրամաչափի  24 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
 
***
 
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 14.10-ին, 1982 թ. ծնված  Դավիթ Ա.-ն կամավոր հանձնել է կոռոզիայի ենթարկված 16 տրամաչափի  մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն հայտնաբերել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան տանիքը վերանորոգելու ժամանակ, և որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: