ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնել են հրացաններ

Ոստիկանության ՊՊԳՎ Վարդենիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 13.00-ին, 1979 թ. ծնված Մանուկ Թ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
 
***
 
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 14.30-ին, 1947 թ. ծնված Վանիկ Ն.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ-18 Ե» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում, իրենց առանձնատան նկուղից նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, և այն պատկանել է հանգուցյալ հորը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: