ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնում են զինամթերք

Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 18.20-ին, 1965 թ. ծնված Լալա Ա.-ն կամավոր հանձնել է «ՈւՄՎՉ-62» և «ՈւԻ-ՄՎ-60» գրառմամբ ականներ, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
 
***

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, 1958 թ. ծնված Սվետա Մ.-ն կամավոր հանձնել է 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
 
***

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 19.00-ին, 1961 թ. ծնված Գրիգոր Ա.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
 
***

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 14.05-ին, 1976 թ. ծնված Ոսկան Ղ.-ն կամավոր հանձնել է «ԿՈԼՏ» տիպի, 4.5 մմ տրամաչափի գազային ատրճանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: