Ներկայացել է կամավոր
Ապրիլի 29-ին, ժամը 12.00-ին, կամավոր Էրեբունու քննչական բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Յուրա Ա.-ն, որը հետախուզվում էր 2017թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
