Հետախուզվողը ներկայացավ կամավոր
03.10.2023 12:17
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Կամո Բ.-ն: Նա հունիսի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: