Հետախուզվողը ներկայացել է կամավոր

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 11.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Գարեգին Ա.-ն, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասի, 365 հոդվածի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 1-ին մասի և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: