Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 7-ին բաժին է ներկայացել 21-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					