ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ԺԱՄԱՆԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 8-ին, ժամը 10.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ Հայաստան է ժամանել 1988 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը 2017թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 8-ին, ժամը 10.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ Հայաստան է ժամանել 1988 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը 2017թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: