Կամավոր ներկայացել է ոստիկանություն
09.11.2017 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 12.45-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Սարգիս Ն.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: