Ներկայացել են կամավոր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 14.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Սամվել Ա.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-216 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 15.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: