Կամավոր ներկայացել է ոստիկանություն
16.02.2018 15:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 15-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Նանսեն Հ.-ն, որը հունվարի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: