Կամավոր ներկայացել է ոստիկանություն
19.02.2018 11:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 18-ին, ժամը 13.15-ին, կամավոր Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1987 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը փետրվարի 16-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: