Բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է կամավոր
25.09.2017 10:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 18.45-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: