Կամավոր հանձնել է Արցախյան ազատամարտի մասնակից հոր զենք-զինամթերքը
30.04.2019 16:57
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 29-ին, ժամը 15.30-ին, 31-ամյա տղամարդը կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 224 փամփուշտ և ինքնաշեն ինքնաձիգ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հորը (մահացել է 2016թ.):
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: