Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում պատժի կրումից խուսափողը կամավոր ներկայացել է
30.10.2018 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 2018թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 18:40-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, որպես պատժի կրումից խուսափող:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: