Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և այլ զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Շենգավիթի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժանմունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: