1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակում է արդյունք տալ։ Օրերս Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանանձման դեպքեր։ Մասնավորապես՝ Կենտրոնականում՝ ինքնաշեն ինքնաձիգի և փամփուշտների, մետրոպոլիտենի պահպանության բաժնում՝ հրացանի, նռնակների և փամփուշտների, Քանաքեռ-Զեյթունում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների, իսկ Մալաթիայի բաժնում՝ թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Իջևանի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը ևս արդյունավետ էր․ արձանագրվել է ականանետի կամավոր հանձնման դեպք։ Հրացանի և զնինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Նաիրիի բաժնում՝ շնորհիվ բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։ Հրազենի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Սպիտակի բաժնում։ Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: