ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի կամավոր հանձնել է Արցախից բերված գործարանային համարով «Դրագունովի» դիպուկահար հրացան ու ռազմամթերք։ Տավուշի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Նաիրիի և Թալինի բաժիններում։ Նռնականետի, հրացանի, պայթուցիչով նռնակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքերն են արձանագրվել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Հակատանկային նռնականետի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Սիսիանի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Հրացանների, ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արթիկի և Ախուրյանի բաժիններում։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատարական աշխատանքը. մի քանի օրվա ընթացքում բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հինգ դեպք։ Աշտարակի համայնքային ոստիկանների և ՊՊԳՎ Աշտարակի ստորաբաժանման ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ արձանագրվել են ատրճանակների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող ատրճանակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Նոր Նորքի և Մաշտոցի բաժիններում։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: