ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամրջի տակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Մարտի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նուբարաշենից Մասիս քաղաք տանող ճանապարհին` կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճեցված փողով և խզակոթով որսորդական մեկփողանի հրացան, «ՌԳԴ-5» տիպի 3 պայթուցիչ, սվին դանակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 539 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: