ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանանցից մեկը հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու, մյուսը` գողության, երրորդը` մարդուն առևանգելու մեղադրանքներով

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուզաննա Յ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի /պետական սահմանն ապօրինի հատելը/ մեղադրանքով:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Սեբաստիայի փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սուսաննա Ն.-ն, որը հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:

***
Հունիսի 10-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մարինե Գ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: