ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանեփանման զանգված՝ գրպանից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1972 թ. ծնված Վաչագան Ա.-ին և 1958 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Խուզարկությամբ Վաչագան Ա.-ի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված, որը, ըստ
վերջինիս հայտարարության, քաղել է իր տան բակում վայրի աճած կանեփի բույսից, անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: