ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ գրպանից կանեփանման զանգված հայտնաբերվեց

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի «Սպիտակ լեռ» կոչվող սարատեղից ոստիկանության Մարտունու բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի 27-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,16 գրամ կշռով դեղնականաչավուն կիսաչոր կանեփանման զանգված: Բերման ենթարկվածը հայտնել է, որ
հայտնաբերվածը նույն օրը քաղել է Վարդաձոր գյուղի ճանապարհամերձ անմշակ տարածքից՝ իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:.
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: