ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանեփը աճեցրել և չորացրել է անձնական օգտագործման համար

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Ավտոկայան Բանավան թաղամասի տնակներից  մեկից բերման  են ենթարկել  տնակի բնակիչ 1969 թ. ծնված Վալիկ Մ.-ին:

 Զննությամբ տնակի բակից հայտնաբերվել և առգրավվել են կանեփի ցողուններ`  7.450 գ, և մետաղյա տարայով 116.7 գ կանեփի չորացված տերևներ:

Վալիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն և կանեփ խոտաբույս է, այն աճեցրել ու չորացրել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: