ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանեփի թփեր` տան բակում

Օգոստոսի 25-ին, ժամը 17.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Հակոբյանց փողոցի թիվ 57 տան բնակիչ ոմն Արտակ թմրադեղ է օգտագործում և ներկայումս էլ պատրաստում է:
Մեկնած օպերատիվ խումբը  1978 թ. ծնված Արտակ Մ.-ի տան բակից հայտնաբերել է  60-210 սմ բարձրությամբ կանեփանման  4 թուփ:
Ըստ Արտակ Մ.-ի բացատրության` վերը նշված թփերը կանեփի բույսեր են, որոնք ցանել և մշակել է հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: