«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 20-ից 21-ը
«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 20-ից 21-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 9 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 436 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 146 գրամից ավելի մարիխուանա և հերոին։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: