«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 22-ից 24-ը
«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 405 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: