Վաղարշապատի ոստիկանները Ոսկեհատ գյուղում կանեփի տնկիներ ու չորացված զանգված են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Ոսկեհատ գյուղում ապրող 45-ամյա մի տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով մշակումն արգելված կանեփի տնկիներ։ Դրանք առգրավվել են՝ փորձաքննության ուղարկելու համար։ Վաղարշապատի ոստիկանները տարածքում հայտնաբերել են նաև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ թղթով փաթեթավորված։ Պարզվել է, որ այն պատկանում է 34-ամյա մի տղամարդու։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նշանակվել են դատաքիմիական ու դատակենսաբանական փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: