Կանեփ՝ գրպանից
21.06.2016 16:39
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, Դարպաս գյուղի հանդամասից, թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Տիգրան Խ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Տիգրան Խ.-ն հայտնել է, որ կանեփը քաղել է Դարպաս գյուղի հանդամասից՝ իր օգտագործման նպատակով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: