1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության կանխարգելիչ միջոցառումները՝ ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներին ընդառաջ

Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներն անվտանգ անցկացնելու հարցում պատասխանատու է նաև ոստիկանությունը։ Այս համատեքստումոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը արդեն մի քանի օր իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հանրապետության ողջ տարածքում իրավասու մարմինների աշխատակիցները հանդիպել են դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպումները կազմակերպվել են և՛ ավագ, և՛ հիմնական դպրոցներում։
Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը հանդիպումների ընթացքում մանկավարժական կազմին հորդորել է տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցում համագործակցել ոստիկանության ծառայողների հետ։ Նա ընդգծել է, որ առաջնայինը իրավախախտումներն ու դրանց հնարավոր հետևանքները կանխելն է, որ չխաթարվի օրվա տոնականությունը։ Էդգար Պետրոսյանն առանձնահատուկ անդրադարձել է անչափահասներին մեքենա վստահելու, ինչպես և ալկոհոլի չարաշահման հարցերին՝ այդ առումով կարևորելով ոչ միայն ծնողների, այլև ուսուցիչների դերը։ Վարչության պետը մանրամասնել է նաև շրջանավարտներին մեքենա վստահելու, նրանց ոգելից խմիչքների օգտագործմանը ներգրավելու ոչ միայն վտանգները, այլև իրավական հետևանքները՝ շեշտելով, որ նման դեպքերում օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողների համար։
Նշենք, որ նման ձևաչափով կանխարգելիչ հանդիպումներ են անցկացվել նաև մարզերում՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների իրավասու ծառայողների և տեղական իշխանությունների մասնակցությամբ։