ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների արագ արձագանքման արդյունքում կանխվեց գողությունը

26.09.2022 11:51 Գողություն
Ոստիկանների արագ արձագանքման արդյունքում  կանխվեց գողությունը

Սեպտեմբերի 25-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերաետիվ տեղեկություն, որ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով եկած անձինք Թևոսյան փողոցում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքից գողություն են կատարում:
Նշված վայր են մեկնել բաժնի ծառայողներ և Լոռու մարզի պարեկներ: Նկատելով ոստիկաններին` երեք երիտասարդ դուրս են եկել մասնաշենքից, նստել մեքենան և դիմել փախուստի: Րոպեներ անց նրանք ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժին: Վանաձորում բնակվող երիտասարդների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են, որ նախկին դպրոցի մասնաշենք մտել էին գողության նպատակով:
Բոլորն էլ ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: