Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել էր կաշառել պարեկներին
27.11.2021 11:01
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները նոյեմբերի 26-ին, ժամը 12.40-ին, Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, դիմապակին թաղանթապատված լինելու և ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդի նկատմամբ ցանկացել են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Վարորդը վարչական արձանագրություն չկազմելու նպատակով փորձել է կաշառել պարեկներին, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր: