Կաշառք ստանալու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ինքնակամ
11.04.2018 15:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 10-ին, ժամը 18.20-ին, կամավոր ՀՀ ՀՔԾ է ներկայացել 1965 թ. ծնված Վասիլ Ա.-ն, որը 2017թ. նոյեմբերի 13-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: