Հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով
15.11.2018 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 14-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել 1967 թ. ծնված Սիմոն Ա.-ն, որը ապրիլի 4-ից ՌԴ ԴԱԾ «Շերեմետևո» օդանավակայանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի (կաշառք տալը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: