ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Մարտի 15-ին ոստիկանությանմ Կապանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 41-ամյա բնակչի՝ մոտ 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան։
Վարորդը բեռի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել Կարմրաքար համայնքում:
Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: