Կապանի ոստիկանները մշակումն արգելված բույսեր են հայտնաբերել
07.07.2022 17:43
Թմրամիջոցի հայտնաբերում
Հունիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, մշակումն արգելված, թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու և օգտագործելու կասկածանքով, հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Կապանի 38-ամյա մի բնակչի: Նա ոստիկաններին հայտնեց, որ Կապան քաղաքի իր հողամասում, ծաղկամանների մեջ, աճեցրել է կանեփ: Կանեփի թփերը հայտնաբերվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: