ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանում և Նոյեմբերյանում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 15.00-ին, 1960 թ. ծնված Սեյրան Հ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 1080 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 12.40-ին, 1992 թ. ծնված Գուրգեն Մ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 114 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: